Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել, վերջինս՝ ընդունել է հրավերը
«Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին ու ջախջախիչ պարտություն կրեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշիյանն իր հետ կապ է հաստատել ու առաջարկել է հանդիպում։
«Ես համաձայնությունս տվել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները։ Ինչ եզրահանգումներ լինեն, արդեն կհայտնենք։ Ես որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապացույցներ եմ պահանջելու Նիկոլ Փաշինյանից իր այն հայտարարության վերաբերյալ, թե իբր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամաններն է կատարել։ Ես պնդում եմ, որ այդ ապացույցները հրապարակվեն»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ երեկ հրապարակում Նիկոլ Փաշինյանը արել է հայտարարություն, որը գուցե չի համապատասխանում իրականությանը:
«Մեր երկրի ղեկավարը ժողովրդին հավաքում է հրապարակում և ուղիղ եթերում մի քանի միլիոն հայություն նայում է մի բան, որը իրականության չի համապատասխանում, այսինքն՝ պետք է Օնիկ Գասպարյանի հեղինակությունը գցել և ասել՝ Սերժ Սարգսյանի հրամա՞նն է ստորագրել, ես հիմա ընդամենը այդ հրամանի մասին ապացույց եմ ուզում»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց՝ իր նախապայմանն այն է, որ բանակին հանգիստ թողնեն ու ցնցումների մեջ չգցեն, իսկ քաղաքական գործիչները գնան ընտրություններին։
«Պետք է բոլորի հետ կոնսենսուս լինի։ Մենք այդ հարցերի շուրջ բանակցելու ենք։ Այս երկիրն առանց ընտրությունների չի հանդարտվելու, բայց մի այդ պետք է լուծվի բանակ-գործադիր հակադրությունը։ Ես կողմ եմ, որ ընտրությունները հենց հիմա կատարվեն։ Արյունահեղություն կլինի, եթե օր առաջ ընտրություններ չլինեն։ Ամեն օր երկրում կարող է բախումներ լինեն»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան