Մակրոնն ու Էրդողանը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ կանցկացնեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր երեկոյան բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ` տեսակապի միջոցով: Այդ մասին հայտնել է AFP-ին, գրում է Tass-ը։
Նշվում է, որ դրանք վեց ամսվա ընթացքում կլինեն առաջին բանակցությունները երկու նախագահների միջև, որոնք այս ընթացքում մի քանի անգամ հեռակա հարձակումներ են իրականացրել միմյանց նկատմամբ։ Տեսակապի մեկնարկը նախատեսված է երեկոյան, թե որքան կտևի, անհայտ է:
AFP-ն չի հստակեցնում, թե բանակցությունների ընթացքում ինչ թեմաներ են քննարկվելու, բայց հիշեցնում է երկու ղեկավարների բազմաթիվ հարցերի շուրջ տարաձայնությունները։
Հիշեցվում է, որ աշնանն ու ձմռան սկզբին Ֆրանսիան մեկ անգամ չէ, որ Թուրքիայից պահանջում էր հստակեցնել իր դերը ղարաբաղյան հակամարտությունում։ Մակրոնը հայտարարեց նաև, որ Փարիզը տեղեկություններ ունի Անկարայի կողմից Սիրիայից զինյալներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին: Նա նաև սպառնաց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա չհրաժարվի Հունաստանի ու Կիպրոսի դեմ իր միակողմանի գործողությունից: Դեկտեմբերին ԵՄ-ն որոշեց ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով:
Էրդողանը, մյուս կողմից, սուր քննադատության է ենթարկել Մակրոնին՝ իսլամական անջատողականության դեմ պայքարելու կոչերի պատճառով: Էրդողանը անձնական վիրավորանք հասցրեց Մակրոնին, հայտարարելով, որ նա հոգեկան բուժման կարիք ունի, և իր հայրենակիցներին կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Ֆրանսիան պատասխանեց ՝ Անկարայից հետ կանչելով իր դեսպանին խորհրդակցությունների համար: Ավելի ուշ, Էրդողանը Մակրոնին անվանեց «Ֆրանսիայի դժբախտություն» և մաղթեց նրա քաղաքացիներին՝ «արագ ազատվել նրանից»:
Հարակից հրապարակումներ`
- Մոտակա ամիսները վճռական են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում. Մակրոն
- Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին՝ հարաբերությունների կարգավորման առաջարկով
- Մակրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով երկարաժամկետ քաղաքական լուծման որոնմանը
- Թուրքիան Փարիզում նոր դեսպան է նշանակել Մակրոնի համակուրսեցուն
- Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը
- Մակրոնը ցանկանում է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության համար
- Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ֆրանսահայերին
- Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը
- Էրդողանը կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից
- Մակրոնի հոգեկան առողջության մասին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան հետ է կանչել դեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան