33 քաղաքացիական անձինք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում․ ԱՀ ՄԻՊ
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ-ից։
Քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:
Գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով տվյալները փոխանցվել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա սույն թվականի մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան