Ազգային փոքրամասնությունների օրը կնշվի հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը
ՀՀ խորհրդարանը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշել:
Ռուստամ Բաքոյանի խոսքով, նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կատարվել են փոփոխություններ:
«Սեպտեմբերի վերջին շաբաթը փոխել ենք հոկտեմբերի առաջին կիրակիով: Սրա շուրջ քննարկումներ եմ ունեցել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, և եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց Ռուստամ Բաքոյանը:
Նա նշեց՝ օրվա փոփոխությունների պատճառն այն է, որ ամեն 7 տարին մեկ սեպտեմբերի վերջին կիրակին լինելու է սեպտեմբերի 27-ը:
«Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնեը երբեք չեն կարողանա այդ օրը նշել որպես տոն, մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- կարծիք հայտնեց Ռուստամ Բաքոյանը։