«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։
Երեք անչափահաս երեխաների հայր Արամը շարունակում է կալանավորված մնալ ծայրահեղ անհեթեթ մեղադրանքով, ըստ որի՝ նրա միակ առնչությունը «Գագիկ Սողոմոնյանին» կայանում է նրանում, որ փետրվարի 18-ին և 19-ին նա «ProtonVPN» հավելվածի միջոցով Հայաստանից նույն համացանցային հասցեով, որով 2020թ. հոկտեմբերի 10-15 «Գագիկ Սողոմոնյան» օգտատերն է միացել «Ֆեյսբուքին», մուտք է գործել համացանց։
Ընդ որում՝ Արամը մուտք է գործել ոչ թե «Ֆեյսբուք», այլ՝ «Յություբ»:
Դեռ ավելին՝ փետրվարի 18-ին և 19-ին այդ հասցեով Հայաստանից համացանցին միացել է մի քանի տասնյակ անձ, բայց չգիտես ինչու կալանավորվել է միայն Արամը։
Մեղադրանքի իրավական կողմի մասին չեմ էլ ուզում խոսել։ Կատարյալ անհեթեթություն է։ Բավարար է ասել, որ Արամ Սարգսյանը կալանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Իրավաբան գործընկերներս և լրագրողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։
Ավելի դժվար է Արամ Սարգսյանի ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ գործով է կալանավորված Արամը։
Սակայն անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել նաև, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային։
Իմիջայլոց, Արամի պուճուրը երեկ դարձավ 5 տարեկան»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. «Մինչ երեք անչափահաս երեխաների հայրն անազատության մեջ է, Гагик Согомонян кайфует»
- Ֆեյք Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին
- Միքայել Մինասյան. Ո՞վ է Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը, պատասխան՝ ԱԱԾ-ն
- «Գագիկ Սողոմոնյանը» շատ նման է Նիկոլին. Աղասի Ենոքյան
- «Ըստ այս տրամաբանության, Հայաստանում «ProtonVPN»-ի ցանկացած օգտվող կարող է լինել Գագիկ Սողոմոնյան»
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
- Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել Գագիկ Սողոմոնյանը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան