«Մարտի 1-ի» գործը լինելով քաղաքական՝ կքանդվի այն օրը, երբ փոխվի այս իշխանությունը. Արեն Ապիկյան
«Փաշինյանի զառանցանքներն ընդհանրապես մեկնաբանության կարիք չունեն, այնպիսի հոգեվիճակում է գտվում, որ բացարձակապես ադեկվատությունը կորցրել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը, ով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց է՝ իր աջակցությունը հայտնելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նրա խոսքով, 2,5 տարի առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը «մարտի 1-ի» գործի մասին նույն հեքիաթներն էր պատմում, և այս 2,5 տարում պարզվեց, որ այս գործը ոչ միայն բացահայտված չէ, այլ դափում է նույն տեղում, այս պահին քանդվում է դատարանում:
«Մարտի 1-ի գործը ոչ միայն բացահայտված չէ, դա մաքուր քաղաքական հետապնդում է, որն իրակացվում է նախագահ Քոչարյանի ու մնացածների նկատմամբ այս ողջ ընթացքում, որպեսզի կարողանան նեյտրալացնել նրանց ներքաղաքական զարգացումներից ու կարողանան հանձնել Արցախը, ինչը մենք տեսանք: Այսօր դա դեռ շարունակվում է, բայց Փաշինյանին այլևս ոչինչ չի օգնելու»,- նշեց նա:
Ա. Ապիկյանն ասաց, այս գործը լինելով քաղաքական, կքանդվի այն օրը, երբ փոխվի այս իշխանությունը:
«Փաշինյանը շատ շուտով կլքի իր պաշտոնը, կկորցնի ամբողջ իշխանությունը: Ինքն արդեն այսօր փաստացի իշխանության չունի, երեկվա նրա խղճուկ հանրահավաքը ցույց տվեց, որ վերջին միֆն էլ է տրաքել, թե ինքն ունի ժողովրդի աջակցությունը: Բանակն իր դեմ է, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը զբաղված են միայն նրանով, որ փորձում են Փաշինյանի անվտանգությունն ապահովել՝ ինչ որ անորոշ ժամկետով ձգելու իշխանությունը: Մոտ օերս այդ ամբողջ բուրգը կքանդվի, Փաշինյանը կհեռանա իշխանությունից, իսկ այս գործը միանգամից կքանդվի դատարանում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի բակում
- Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն. times.am
- «Մեկ Աբգարիս ժպիտն է աչքիս առաջ, մեկ մարդասպան նիկոլի, ծաղրածու ալենի, դմփ դմփ հու հուն». Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան