Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մի քանի օր առաջ կարծիք է հայտնել, որ հիմա Հանրապետության նախագահի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է։ Պատմական և բախտորոշ այս ժամանակահատվածում նա պետք է ցույց տա իր էությունը։
Որոշ ժամանակ հանրության շրջանում սին հույսեր և սպասումներ ձևավորելով՝ այսօր նա օգնեց իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա անհայրենիք դավաճան է, վախկոտ և մորթապաշտ, որն իբրև սովորական վաշխառու, հանուն իր անձնական շահի կարող է կործանել ամեն ինչ՝ անգամ իր հայրենիքը, որից ամբողջ կյանքում միայն օգտվել է՝ պետական բարձր պաշտոնները ծառայեցնելով իր անձնական նպատակներին՝ միլիոնավոր դոլարների հարստություն ստեղծելով հայրենիքից դուրս ապրող իր ընտանիքի համար։
Այսօրվանից այդ մարդիկ իրավունք ունեն մտածելու նաև, որ նա հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է, որի անունը պետք է ջնջվի հայ ժողովրդի պատմության էջերից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին