Իրանում մահապատժի է ենթարկվել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամը
Երկուշաբթի առավոտյան, Իրանում գործադրվել է «Հարաքաթ օլ Նեզալ ալ Արաբի լե Թահրիր ալ Ահվազ» և «Ջաբհաթ ալ- Նուսրա» խմբավորումների անդամ Ջասեմ Հեյդարի մահապատիժը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ջասեմ Հեյդարին, ղեկավարելով «Հարաքաթ օլ Նեզալ ալ Արաբի լե Թահրիր ալ Ահվազ» ահաբեկչական խումբը, որոշակի գումարի դիմաց, իր զինված հարձակումների վերաբերյալ տեսանյութեր է նկարահանել և դրանք տրամադրել սաուդյան լրատվական ցանցերին:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հեյդարին անդամակցել է Սիրիայում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը և այնտեղ ամցել ռազմական պատրաստվածության դասեր:
Դրանից բացի, նա մասնակցել է Սիրիայում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների և այցելել Նիդեռլանդներ, Թուրքիա, Հունաստան և Ավստրիա՝ տարբեր ահաբեկչական խմբերի հետ համագործակցելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան