Հարթակին Փաշինյանը մենակ էր, ճչացող մենակ էր. Ռուբեն Հակոբյան
«Համեմատելով երեկվա՝ Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքների ժամանակ հնչած կարգախոսները, առաջինում՝ «ազգ, բանակ, հաղթանակ», երկրորդում՝ «Նիկոլ վարչապետ» ու հակահիգիենիկ դմփ-դմփ-հուն, կարելի է ասել՝ ով ինչ նպատակ է հետապնդում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Նա ընդգծեց՝ երեկ Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր, կապ չունի, թե 10 հազար, 20 հազար մարդ կար Հանրաետության հրապարակում:
«Հարթակին նա մենակ էր: Իր կողքին մարդ չկա, ճչացող մենակ էր: Ուսապարկերներն էլ ուզում են ազատվել նրանից, որովհետև զգում են, որ այլևս ոչ ոք է: Ուղղակի այս մարդն իր էությամբ առանց արյուն չի ուզում գնալ, ինչքան շուտ մեկուսացնեն նրան, այնքան մենք կարող ենք շատ խաղաղ անցում կատարել նորմալ իշխանւթյան»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Նա վստահ է՝ շատ կարճ ժամանակ է մնացել, որ ազատվենք պետությանը ջախջախած, վարկաբեկած իշխանությունից:
«Պատերազմում կարող են հաղթել ու պարտվել, բայց երբ պատերազմից հետո տոտալ շարունակում ես պարտվել, այս անգամ պարտվում է քո արժանապատվությունը: Ամեն ելույթ հարված է մեր արժանապատվությանը: Իհարկե, մենք դիտում ենք, որ նա է անարժանապատիվ, բայց աշխարհը մեզ դիտում է իր պրիզմայով, և այդ պարտությունը, անարժանապատվությունը մեզ բոլորիս է վերաբերում»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ կասկած ունեցող մարդկանց մեծ մասը համոզվել է, որ այս գործը շինծու է․ Լևոն Քոչարյան
- «Մարտի 1-ի» գործը լինելով քաղաքական՝ կքանդվի այն օրը, երբ փոխվի այս իշխանությունը. Արեն Ապիկյան
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյանց պողոտան
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի բակում
- Խաղար Նիկոլ Փաշինյանը կինոյում, նա կարող էր «Օսկարի» հավակնել․ Kommersant
- Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն. times.am
- «Մեկ Աբգարիս ժպիտն է աչքիս առաջ, մեկ մարդասպան նիկոլի, ծաղրածու ալենի, դմփ դմփ հու հուն». Նազարյան
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ելույթի մեսիջները
- «168 Ժամ». Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռևս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ապացույցդ ներկայացրու, սուտասան կապիտուլյանտ
- Մարզերից ուսուցիչները Փաշինյանի հավաքի փոխարեն միացել են ընդդիմության հանրահավաքին
- 2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը․ Սեյրան Օհանյան
- Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար․ Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանին