Եթե ծանուցման բոլոր տարբերակները սպառված են և հնարավոր չի եղել ծանուցել հարկատուին, այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվելու.Սերգեյ Բագրատյանը՝ՊԵԿ նախագահին
«Եթե ծանուցման բոլոր տարբերակները սպառված են և հնարավոր չի եղել ծանուցել հարկատուին, այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, հարցը մնաց առկախ»,- ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մինչ այդ, ներկայացնելով օրենքի նախագիծը, հայտնել էր, որ նախագծով սահմանվել է, որ էլեկտրոնային ծանուցումը պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն է, և այն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում այդ փաստաթղթերը տեղադրելու եղանակով:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ եթե տնտեսվարողը բոլոր եղանակներով ծանուցվել է, բայց միևնույնն է նա հանրապետությունից բացակայելու պատճառով չի կարողացել ծանոթանալ դրանց, ապա պետք է միջոց գտնել, դադարեցնել նրա հետ կապված գործընթացը, մինչև համոզվեն, որ հասցեատերը ծանուցվել է փաստաթղթերին :
Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել հարկային օրենսգրքի այն դրույթն, ըստ որի՝ հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից դրանք համարվում են ուժի մեջ մտած:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ սահմանվել է, որ պարտադիր ծանուցման ենթական փաստաթղթերը հարկային մարմնի ծանուցման էլեկտորնային կատավարման համարկարգի, հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու անհնարինության, կամ տեղադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ժամկետում հարկ վճարողի նշված էջ մուտք չգործելու դեպքերում, հարկ վճարողներին ծանուցվելու է ՀՀ ծանուցումների պաշտոնական ինտերներտային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին տնտեսվարողը կծանուցվի հարկային մարմնում ունեցած իր էլեկտրոնային փոստին:
Հովհաննիսյանի խոսքով՝ տնտեսվարողը համարվում է պատշաճ ծանուցված՝ հարկային մարմիններին հաշվետվություններ ներկայացման էլեկտրոնային կառավարման անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու.Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»
- Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
- Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում