Տիգրան Աբրահամյան. Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով 15-20 հզ մարդու ներկայությունը Հանրապետության հրապարակում ապահովելու համար։
Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով՝ նույնիսկ տարբեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները որպես հավաքի վայր մարդկանց տեղափոխելու միջոց օգտագործելով։
Արդյո՞ք Փաշինյանը չգիտի կամ չի հիշում, թե քաղաքական ինչպիսի իրավիճակում է իշխանությունը ստիպված դիմում նման քայլերի։ Կարծում եմ՝ գիտի։
Գիտի, բայց գնում է նման քայլերի, որովհետև այլ ճանապարհ այլևս չի մնացել։ Քաղաքական պարտիան ավարտվել է, բայց Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս՝ դրանով խաղը տեղափոխում ոչ քաղաքական հարթություն։
Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել։ Փաշինյանը կամ արագ կվերադառնա քաղաքական դաշտ՝ համապատասխան եզրահանգմամբ կամ երկիրը վերջնականապես կկորցնենք»։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով 15-20 հզ...
Опубликовано Tigran Abrahamyan Понедельник, 1 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ԶՈւ-ին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել
- «Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
- Տիգրան Աբրահամյան. Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում
- Բանակի նկատմամբ ոտնձգությունները լցրել էին համբերության բաժակը. Տիգրան Աբրահամյան