Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
ԱԺ-ն 69 պատգամավորով սկսեց հերթական նիստը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով հերթական նիստի օրակարգը, հայտնեց, որ պարտադիր քննարկման է ներկայացված մեկ հարց կա, իսկ ԱԺ հանձնաժողովների կողմից դրական եզրակացությամբ՝ 4 հարց:
Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ելույթ ունեցավ հայտարարությամբ. «Հարգարժան խորհդարան, եթե նկատել եք՝ երկրում ճգնաժամ է, ծայրահեղ վիճակ է և այն հանգուցալուծման անհրաժեշոտություն ունի, իսկ Խորհրդարանական կառավարման երկրում այն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ»:
Ուրիխանյանը նկատեց, որ քաղաքական մեծամասնությունը թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, ինքնալուծարվել և վարչապետին անվստահություն հայտնելով իրավիճակը հանգուցալուծման բերել, որպեսզի արտահերթ ընտրություններ անցակացվեն:
«Այս իրավիճակը ծայրահեղ դրության մեջ է դրել բոլորին, մարդկանց հոգիներում հանգստություն չկա, նրանք մեկ ամիս չեն կարողանում կյանքը պլանավորել, խնդրում եմ սա օրակարգային հարց դարձրեք»,- հայտնեց պատգամավորը:
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հանգուցալուծման տարբերակներ հրապարակային հնչել է՝ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից և կարելի է քննարկել, իսկ այդ պահին ինքը ներկայացնում է ԱԺ օարակարգը:
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտնեց, որ գարվոր դիմել էր, որպեսզի օրակարգաից հանվեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ այն հիմնավորմամբ, որ կրթության մշտական հանձնաժողվում իր առաջարկները պատշաժ ժամկետում չեն դրվել քվեարկության, որը ԱԺ կանոնակարգ օրենքի 70-րդ հոդվածի խախտում է:
ԱԺ նախագահը հայտնեց որ հանձանաժողովը կարձագանքի, եթե այդ ընթացքում պարզվի խնդիր կա, ապա կհանեն օրակարգից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան