Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի բակում
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի մոտ:
Դատարանի մուտքի մոտ նրանք ծափահարություններով դիմավորեցին Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին:
«Շնորհակալ ենք, որ այստեղ եք, որ մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք այստեղ աշխատանքի ենք գալիս: Երկար է տևում, ամեն մեկդ գնացեք ձեր գործերով: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, միասին հասնելու ենք հաջողության»,- ասաց Ս. Օհանյանը:
«Մինչև վերջ ձեզ հետ ենք»,- արձագանքեցին հավաքված քաղաքացիները:
«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկում են դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա
- Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
- Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան
- Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել
- Ռոբերտ Քոչարյան. Նոր իշխանությունն ինչ-որ պաթոլոգիական վախ ունի բանակից
- Ռոբերտ Քոչարյան․ Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան