Կառավարությունը դատարաններում պետական տուրքերը կհասցնի մինչև 25 մլն դրամի
«Պետտուրքի բարձրացումը խախտում է դատարան դիմելու մատչելիության սկզբուննքը և մարդիկ կարող է այլևս չկարողանան դատարան էլ դիմել իրենց իրավունքների պաշտպանության հարցում»,- Աժ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանա հարց ուղղելով արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին:
Փոխնախարարը հայտնեց, որ դատարանի մատչելիության իրավունքը չի խախտվում, քանի որ պետտուրքը շատ կարևոր խնդիր ունի՝ քաղաքացիներին պաշտպանում է անհիմն հայցադիմումներից:
Ըստ փոխնախարարի՝ պետտուրքերի բարձր լինելը նաև նպաստում են արբիտրաժի ինստիտուտի կայացմանը, քանի որ այնտեղ վճարները փոքր են:
Ներկայացնելով վերոնշյալ օրենքում և կից օրենքների փաթեթում պետտուքի բարձրացման հիմնավորումը՝ Դանիելյանը նկատեց, որ1999 թվականից հետա դատարաններում տուրքերը չեն փոխվել, այն դեպքում, երբ ՀՆԱ-ն աճել է 4 անգամ, աշխատավարձը՝ 8 անգամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 3 անգամ, նվազագույն աշխատավարձը՝ 5 անգամ:
Նրա ներկայացմամբ՝ 2018 թվականին դատական համակարգի վրա ծախսվել է 9 մլրդ դրամ, բայց պետական տուրքից եկամուտները կազմել են 1.7 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին ծախսվել է12 մլրդ և եկամուտները եղել են 2 մլրդ դրամ:
Վահե Դանիելյանը նկատեց, որ Հայաստանում պետական տուքը 1500 դրամ է, որը սպառողական զամբյուղի մոտ 2 տոկոսն է, իսկ վաչական գործերով՝ 4 հազար դրամ է:
Նա հայտնեց, որ նախագծով նվազագույն տուքը սահմանվում է 6 հազր դրամ, որը սպառողական զամբյուղի 9 տոկոսն է, սական այն ըստ գորիծի ծավալի կարող է հասնել մինչև 25 մլն դրամ:
Վահե Դանիելյանը նշեց, որ առաջին ատյանի դատարաններում պետական տուրքի առավելագույն շեմը սահմանվել է 25 մլն դրամ, վերաքննիչի դատարանում 15 մլն և վճռաբեկի դեպքում՝ 10 միլիոն դրամ, որոնց համար հաշվի են առնվել նվազագույն սպառողական զամբյուղի գործակիցը:
Փոխնախարարը հայտնեց, որ սնանկության գործերի վարույթում պետական տուքը իրավաբանական անձանց համար կլինի 1 մլն դրամ, իսկ քաղաքացիների դեպքում 500 հազար դրամ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն իր հարակից ելույթում ուղղեց փոխնախարարին՝ շեշտելով, որ ֆիզիկական անձանց դեպքում նախագծով սահմանված է 250 հազար դրամ:
Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ նախագծով սահմանված են նաև արտոնություններ և որպես օրինակ բերեց ալիմենտային վճարումների դեպքերի՝ պետական տուքից ազատելը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ծանուցման բոլոր տարբերակները սպառված են և հնարավոր չի եղել ծանուցել հարկատուին, այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվելու.Սերգեյ Բագրատյանը՝ՊԵԿ նախագահին
- Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու.Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»
- Ժամանակ ունե՞նք բանավիճելու, թե ո՞ր հրապարակում է ավելի շատ մարդ հավաքվում. Սիմոնյան
- Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
- Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան