«Հրապարակ». Արարատի մարզպետի անունից երևան մեկնողներին ավտոբուսներում քյաբաբ էին հյուրասիրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության չինովնիկները երեկ Փաշինյանի հանրահավաքին մարդկանց բերելու տարբեր «խրախուսական» միջոցների էին դիմել։ Որոշ համայնքներում գումար էին բաժանել, մյուսներում՝ խոստացել, որ «նիսյայի տետրերում» պարտքերը կզրոյացնեն։
Իսկ, օրինակ, Արարատի մարզպետ Ռամիկ Թևոնյանի անունից որոշել էին մարտի 1-ի հանրահավաք եկողներին կերակրել՝ գյուղերից Երևան մեկնող ավտոբուսներում քյաբաբ էին հյուրասիրում, որ մարդիկ ուրախ-զվարթ՝ քյաբաբ ուտելով գան Երևան՝ միտինգի։ Միտինգը մի քիչ տխուր էր, իհարկե, Փաշինյանի ելույթը շատերը չէին լսում՝ մարդիկ հոգնել են նույն տեքստերից ու անապացույց հայտարարություններից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: