Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսել են
Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
«Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում այսօր թույլտվություն արդեն ստացանք փրկարար-որոնողական աշխատանքներ կատարել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում և ջոկատներն արդեն անցել են աշխատանքի»,- Panorama.am-ին ասաց արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ, փաստորեն, իրենց ենթադրությունները ճիշտն էին՝ Ադրբեջանն այդ տարածքներում աշխատանքներ էր կատարում, դրա համար չէր թողում որոնողական աշխատանքներ իրականացնել:
Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը թույլ չի տալիս անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ կատարել. Հունան Թադևոսյան
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով
- Արդեն 5-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են. ԱԻՊԾ
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները դադարեցվել են
- Այսօր էլ եղանակի պատճառով անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը