Պետտուրքն ավելացնելով՝ դատարան դիմողների քանակն իջեցնելը սխալ ճանապարհ է. Սիմոնյան
«Մենք խոսել էինք այն մասին, որ դատարան դիմելու համար պետական տուրքի հետ կապված որոշակի փոփոխություններ կատարվեն, բայց էլի լուծումները հակառակ կողմից են գալիս»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով դատարան դիմելու համար պետական տուրքի նվազագույն վճարի բարձրացմանը:
Նրա խոսքով, փորձ է արվում պետական տուրքը ավելացնելով՝ իջեցնել դատարան դիմող քաղաքացիների քանակը, կամ ինչ-որ տեղ դատարանի ծառայությունների փոխհատուցման հարցը լուծել, ինչն, ըստ պատգամավորի, սխալ ճանապարհ է։
«Սա ոչ միայն տեխնիկական մակարդակով է սխալ, այլ նաև իրավական մակարդակով, քանի որ առաջացնում է հակասահմանադրականության խնդիր»,- նկատեց պատգաավորը։
Ըստ Տարոն Սիմոնյանի, ստորին շեմի բարձրացումն անընդունելի է:
«Եթե հանկարծ այս չարաբաստիկ նախագիծն ընդունվի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունենալու ենք խնդիրներ հենց դատարանի մատչելիության իրավունքի խախտման հետ կապված, սրա մասին պետք է մտածեք: Փոփոխություններ կատարեք հենց այդ տրամաբանությամբ, որ հանկարծ մատչելիության իրավունքը մենք չոտնահարենք»,- զգուշացրեց նա։
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի, նվազագույն տուրքը սահմանվում է 6 հազր դրամը, որը սպառողական զամբյուղի 9 տոկոսն է, սական այն, ըստ գորիծի ծավալի, կարող է հասնել մինչև 25 մլն դրամի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում