ԱԺ պատշգամբից զենքներն ուղղել են դեպի հանրահավաքի մասնակիցները
ԱԺ շենքի պատշգամբում զինված մարդիկ են հայտնվել՝ զենքը պահած հանարհավաքի մասնակցիների ուղղությամբ։ Եվս մեկ զինված տղամարդու քաղաքացիները ֆիքսել են ԱԺ պատուհանի մոտ։
Բացի այդ, ԱԺ բակում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։ Բացի այդ պողոտա են բերվել մեծ թվով վահաններով, սաղավարտներով ոստիկաններ։
Հիշեցնենք, որ քիչ անց Բաղրամյան պողոտայում տեղկայված ԱԺ շենքում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը։ Գրեթե նույն ժամին՝ ժամը 16։00-ին Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է հրավիրել։