«Բուն» բառը խնդիր է ստեղծում դատարան դիմելու մատչելիության վրա.Արմեն Հայկյանց
«Վճռաբեկ ատյանի երկրորդ գործառույթը նպատակաուղղված է վերականգնելու մարդու հիմնարար իրավունքների խախտումները, որում պարզաբանվում է, որ որպեսզի Վճռաբեկն գործն ընդունի վարույթ, ապա պետոք է հավաստիանա, որ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանգեցրել է արդարադատության բուն էության խախտման»,-ԱԺ-ում իր թեկանծությունը քննարկելիս հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը:
Ըստ նրա, երբ «բուն Էություն» հասկացությունը քննարկվում է իրավափիլիսոփայության տեսանկյունից, ապա իրավաբանները կանգնում ենք դիլեմայի առաջ:
«Քանի որ էությունը չունի շերտեր, մենք չենք կարող ասել, թե այս կամ այն իրավանորմը բերեց արդարադատության էության, թե բուն էության խախտման»,- հայտարարեց դատարանի դատավորի թեկնածուն:
Ըստ Հայկյանցի, այդ ձևակերպումը դատավորներին կանգնեցնում է անորոշության առաջ, իսկ դատարանին անորոշության առաջ թողնելով՝ տուժելու է դատարանի գործառութային իրացվելիությունը:
Արմեն Հայկյանցն առաջարկեց վերանայել Վճռաբեկ դատարանի երկրորդ գործառույթի ձևակերպումից հանել «բուն» բառը, որը խնդիր է ստեղծում դատարան դիմելու մատչելիության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել. Ռուբեն Վարդազարյանը՝ Վահագն Հովակիմյանին
- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն դոկտորականը պաշտպանել է ՌԴ նախագահին կից ակադեմիայում
- «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը այլ ելք չունենալով Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ ժամանակավոր անդամ