«Իմ քայլի» պատգամավորներն իմ նկատմամբ ագրեսիվ էին, հրաժարական չեմ տա. ԲԴԽ նախագահ
«Առնվազն երկու անգամ այդ հարցը հնչել է, թե չե՞մ պատրաստվում հրաժարական տալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իմքայլականներն ուզում են հասնել իր հրաժարականին։
Նա վստահեցրեց՝ հրաժարական տալու մտադրություն չունի։
Միևնույն ժամանակ, ԲԴԽ նախագահն անկեղծացավ՝ իր գնահատականով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իր նկատմամբ ագրեսիվ էին տրամադրված, թեև ինքը դրա պատճառը չգիտի։
Հարցին, թե արդյո՞ք դատական համակարգում ճգնաժամ կա, ԲԴԽ նախագահը պատասխանեց՝ ոչ, խորը ճգնաժամ չկա։
«Դուք վճռաբեկ դատարան չեք, որ գնահատական տաք դատավորի կողմից կայացված որոշմանը։ Ո՛չ ես, ո՛չ լրագրողները, ո՛չ քաղաքական գործիչներն իրավասու չեն դատարանի կողմից կայացված որոշմանը տալ գնահատական»,- ասաց նա։
Հարցին, թե ԲԴԽ դատավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցն ինչպես է կարգավորվելու, ԲԴԽ-ն նրա պաշտոնավարման հարցը վիճարկելո՞ւ է, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց՝ ասելով, որ այս պահին նման հարց չկա, Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը՝ որպես ԲԴԽ անդամ։
«Կա ընդամենը մեկ հայց։ Դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, և խնդրում է դատարանից, որ վերջինս պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները։ Սպասում ենք դատական ակտին»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մնում է հարց հնչեցնեք՝ ինչու է աղմկում գետը. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Ես հաշվետու չեմ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին
- Ո՛չ, հրաժարական չեմ տալու. ԲԴԽ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան