Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արյունոտ ծաղրածու» նախագիծը մեկնարկել է
Գյումրեցի ընդդիմադիր գործիչներ Կարապետ Պողոսյանը և Մկո Վարդանյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից սկսկել են իրենց քայլերթ-շրջայց «Արյունոտ ծաղրածու» նախագծի շրջանակներում։ Նախագիծը Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու մասին է։ Պողոսյանը և Վարդանյանը շրջում են այն երթուղով, որով 2018-ին անցել է Փաշինյանը։ Նրանք արդեն Ջաջուռ գյուղում են:
«Մենք Ջաջուռում ենք։ Ջաջուռն ինձ մոտ միշտ ասոցացվել է Մինաս Ավետիսյանով, բայց վերջին 3 տարին կասոցացվի նաև կապիտուլյանտով։ Առաջին ասուլիսը կամ լրագրողների հետ հարցազրույցը հայտնի կապիտուլյանտը տվեց էս վայրում՝ նստած, խորհրդավոր…
Ասում էր՝ ժողովուրդ, ես ձեզ չեմ քցի: Բայց արդյունքում բոլորս քցված ենք։ Շարունակում ենք քցվել։ Նույնիսկ էս պահին մեզ քցում է ինքը։ Ու կշարոնակի քցել էնքան ժամանակ, քանի դեռ ինքը վարչապետ է », - իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասում է Կարապետ Պողոսյանը։
Մկո Վարդանյանը նշում է, որ Արցախը ծախած, Հայաստանի սահմանները GPS-ով գծած ու նեղցրած, ժողովրդին մասնատած՝ նախկին-ներկա, սևի-սպիտակի «Նիկոլօղլին, չի կրնա վարչապետ մնա, ինքը պտի էրթա»:
Նախագծի մասնակիցները պայուսակի մեջ են դնում իմքայլականների հետ կապված տարբեր խորհրդանշական իրեր՝ «Հպարտ քաղաքացու անձնագիր», «Սահմանադրություն» (ցեխոտ վիճակում, որը խորհրդանշում է իմքայլականների կողմից Սահամանադրութան ոտնահարումը), Արցախի կորսված հատվածից հետո նոր քարտեզը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին