Թուրքիան քննարկում է Ռուսաստանից С-400 երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն այսօր հաստատել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը՝ չնայած ԱՄՆ ճնշմանը: Այս մասին գրում է Tass-ը։
«С-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է», - ասել է նա NTV- ին տված հարցազրույցում:
Դեմիրը նշել է, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներից հետո դեռ իր համար որևէ հետևանք չի նկատել:
«Մենք [ԱՄՆ պատժամիջոցներից] որևէ անմիջական ազդեցություն չենք նկատել: Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքը․ Tass), բայց այս պահին հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք»,- նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է, որ չի քննարկում իր երկրում С-400-ի տեղակայման այլընտրանքային տարբերակները
- Ռուսաստանի ԱԳՆ-ն ճնշում է տեսնում Վաշինգտոնի կողմից՝ Անկարայից գնելու ռուսական С-400-ները
- ԱՄՆ Սենատն առաջարկել է Պենտագոնի բյուջեի հաշվին Թուրքիայից գնել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը
- Թրամփը Էրդողանին գործարք է առաջարկել՝ С-400-ի գնման պատճառով պատժամիջոցների դիմաց
- ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով՝ ռուսական С-400 գնելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա