Այն ինչ-որ մենք ուզում էինք՝ չստացանք, ստացանք՝ կիսատ-պռատ․ Վազգեն Մանուկյան
Պատերազմից անմիջապես հետո սկսեցինք շարժում ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ Այս մասին ընդդիմության հանրահավաքի ընթացքում իր ելույթում հիշեցրեց Վազգեն Մանուկյանը։
«Դուք իրեն համարում եք դավաճան, ինձ համար ինքը դավաճան չէ, թշնամի է։ Եթե երկիրդ գրավել է թշնամին ուրեմն իրա դեմ պայքարելու բոլոր ձևերն օրինական են։ Բայց մենք ընտրեցինք քաղաքական ճանապարհը»,-ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի որշմանը Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց․ «Նախագահից մեր պահանջն էր, որ նա այդ փաստաթուղթն ուղարկի Սահմանադրական դատարան։ Եռօրյա ժամկետն անցավ և ինքը չուղարկեց։ Բայց իրավաբանները գտան մի միջոց ՝ մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անելու իրավունք չունեն, չեն կարող, արանքում նախագահը նորից պետք է միջամտի ՍԴ ։ Այդ խոստումը և իրողությունը բացատրվեց մեր պատվիրակությանը։ Այսինքն ՝ այն ինչ-որ մենք ուզում էինք՝ չստացանք, ստացանք՝ կիսատ-պռատ։ Դա նշանակում է, որ մենք այսօր ոչ թե պետք է տոնենք հաղթանակ, այլ պետք է ասենք, որ մի քայլ ևս արեցինք և առջևում ունենք պայքարելու ժամանակ»։
Վազգեն Մանուկյանի նաև մեջբերեց․ «Բանակի ղեկավարությունն ասել է, որ նա չի ենթարկվի անօրինական կարգադրությունների։ Ինչ ուզում է որոշեն տարբեր ատյանները, ամենակարևորն այն է, որ բանակը կանգնած մնաց ոնց կար , այդպես էլ մնալու է։ Եվ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ, սա ամբողջ բանակի հարցն է»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
- Ընդդիմության հանրահավաքը շարունակվում է, սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը
- ԱԺ պատշգամբից զենքներն ուղղել են դեպի հանրահավաքի մասնակիցները
- Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ. Ոստիկանություն