«Իմ քայլի» պատգամավորները դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրառմամբ անդրադարձել է ԱԺ-ում երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին «Իմ քայլի» պատգամավորների հնչեցրած հարցերին.
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության (հարակից) պատգամավորների կողմից ուղղված հարցերի բովանդակությունն ու որակը բացահայտեցին այս պատգամավորների իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ:
Այս մարդիկ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի, իրենց վերագրելով ժողովորդից ընտրված լինելու իշխանությունը:
«Իմ քայլի» և հարակից պատգամավորներ, հիշեցնում եմ ձեզ, որ՝
. պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ ու հավասարակշռման հիման վրա (Սահմանադրության 4-րդ հոդված).
. դատական իշխանությունը, այդ թվում՝ ԲԴԽ-ն, ձեզ հաշվետու չէ.
. ժողովուրդը ձեզ ընտրել է, որպեսզի օրենսդիր իշխանությանը բնորոշ գործառույթ իրականացնեք, այսինքն՝ ընդունեք որակով և անհրաժեշտ օրենքներ, այլ ոչ թե՝ դատարաններ շրջափակեք, հակասահմանադրական եղանակով Սահմանադրություն փոխեք, միջամտեք դատական իշխանության գործերին:
Հ.Գ. Քրեական օրենսգիրքը 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար, որը դրսևորվել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ VS ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին Ազգային ժողովի «Իմ...
Posted by Արա Զոհրաբյան on Wednesday, 3 March 2021
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. ԱԺ-ում այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել անհնար է
- Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել. Ռուբեն Վարդազարյանը՝ Վահագն Հովակիմյանին
- «Իմ քայլի» պատգամավորներն իմ նկատմամբ ագրեսիվ էին, հրաժարական չեմ տա. ԲԴԽ նախագահ
- Զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել. Ռուբեն Վարդազարյանը՝ իմքայլականին
- Ես հաշվետու չեմ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին
- Ո՛չ, հրաժարական չեմ տալու. ԲԴԽ նախագահ
- «Իմ Ձայնը». ԲԴԽ արժանապատիվ որոշման պահը
- Ռուբեն Վարդազարյան. Ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան