Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը. Արսեն Մկրտչյան
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կողմ է Հայաստանում դատական համակարգի երեք ատյանի մոդելին:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին՝ նա նշեց, որ պետք է ծախսային ազդեցությունը դիտարկել։
«Մենք պետք է գնահատենք, նաև ծախսային ազդեցության տեսանկյունից, ընդհանրապես մեր երկրին 4 ատյան պե՞տք է, թե ոչ: Երեք ատյանը մեր երկրի համար միարժեքորեն բավարար է: Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը, այսինքն՝ երեք ատյանի մոդելին, բայց դեպի լուծում գնալու համար մենք մեծ աշխատանք ունենք անելու»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Նա նաև նշեց, որ շատ լավ կլիներ, որ սահմանադրական հանձնաժողովում գործող դատավոր լիներ։
«Մենք նաև պետք է նկատենք, որ կա բաց, որը ՍԴ-ն անընդհատ փորձում է լրացնել, դա իրավունքի գերակայության հիմքի բացակայությամբ այն գործերն են, որտեղ ՍԴ-ն տեսնում է և փորձում է միջամտել՝ սահմանադրական իրավունքը պաշտպանելով։ Երեք ատյան լինելու դեպքում երրորդ ատյանը կլինի սահմանադրական արդարադատություն իրականացնող, թե՞՝ Գերագույն դատարանի մոդել կլինի, պետք է ուսումնասիրվի։ Պետք է գործառույթների հստակեցում լինի, որ երրորդ ատյանը կարողանա կատարել մեր երկրի համար անհրաժեշտ բոլոր հարցերին՝ այդ թվում սահմանադրական արդարադատության հարցերին»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան