Իրանի նահանգապետը կոչ է անում Հյուսիսային Խորասանում բացել հայ-իրանցի գործարարների առևտրի գրասենյակ
Իրանի Հյուսիսային Խորասանի նահանգապետը կոչ է արել Հյուսիսային Խորասանում առևտրի գրասենյակ հիմնել հայ գործարարների և Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների համար: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նա հայտարարել է. «Մենք փորձում ենք այս ուղղությամբ Հայաստանի հետ միասին խոշոր քայլեր ձեռնարկել»:
Երեքշաբթի օրը, Թեհրանում ՀՀ դեսպանի հետ Հյուսիսային Խորասան նահանգում կայացած հանդիպմանը, Մոհամմեդ Ալի Շոջային հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր լայն կապեր է ունեցել Իրանի հետ:
«Որպես հարևան երկիր, հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի բարգավաճման և զարգացման ներուժը մեծացել է: Անկախությունից հետո այդ երկրին հաջողվեց զարգանալ»,-ասել է նահանգապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան