Կրեմլ․ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ, անհեթեթ համարելով կարծիքը, որ նա իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ` կապված Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի՝ բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը ինքը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի նաև հետագայում զարգացնել ու խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը։
Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար սա գլխավորն է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, համաձայնեցրել է արդյոք Քոչարյանն իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:
Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալիս ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պատասխանում մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը կարծում է` իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
- «Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե Քոչարյանն իշխանության գա
- ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
- Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան