Շախմատի ՀՀ առաջնությունում առաջին անգամ չեմպիոն է հռչակվել Հրայր Սիմոնյանը
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակը հավերժացնող արագ շախմատի ՀՀ առաջնությունը:
Մասնակցել են 48 շախմատիստներ (15 գրոսմայստեր, միջազգային`7 և ՖԻԴԵ-ի 9 վարպետ) :
9 հնարավորից 7,5 միավոր վաստակել է (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի ) և մրցաձևում առաջին անգամ չեմպիոն հռչակվել Հրայր Սիմոնյանը:
Հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մանուել Պետրոսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները