Մեղրիում բնակիչները դժգոհում են բուժծառայությունների որակից, մասնագետ չկա. համայնքի ղեկավար
Այսօր Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը խոսելով համայնքում առկա բուժհաստատությանն առնչվող խնդիրներից՝ ասաց, որ բնակիչները հաճախ դժգոհում են բուժծառայությունների որակից։ Ըստ նրա՝ մասնագետներ չկան, պատճառը բուժհաստատության փոքր շրջանառությունն է։
«Մեր ժողովուրդն անընդհատ դիմում է խնդրանքով, որպեսզի լավ մասնագետներ ուղարկեն, բայց լավ մասնագետը պետք է ուզի, որ գա։ Լավ վիրաբույժը գա օրական մեկ կամ երկու վիրահատություն կկարողանա անել։ Մինջինում մեկ վիրաբույժին ամսական 30 վիրահատություն էլ չի հասնում այստեղ։ Այսինքն՝ լավ հիվանդանոցը, լավ բուժհաստատություն ունենալու պայմաններից մեկն էլ մեծ շրջանառությունն է, որը Մեղրիի պարագայում անլուծելի խնդիր է։ 12 000 բնակչություն ունենք, հարևանությամբ էլ համայնքներ չունենք, որ օգտվեն։ Մեր հիվանդանոցը նախատեսված է միայն մեր ազգաբնակչության համար»,- ասաց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ բազմիցս դիմել են իրավասու մարմիններին՝ խնդիրների լուծման համար և առաջարկել են բուժկենտրոնը միավորել զինվորական հոսպիտալի հետ, որպեսզի բարձրացվի բուժհաստատության որակը։
Սակայն ,Զաքարյանի փոխանցմամբ, խնդիրը դեռևս օդում առկախված է, հստակ պատասխան պատկան մարմինների կողմից չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա