Ուկրաինան Սլովակիայի վարչապետից ներողություն է պահանջում է՝ արված կատակի համար
Ուկրաինայի ԱԳՆ-ն պաշտոնական ներողություն է պահանջել Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչից, որը կատակել էր, թե ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսի պատվաստանյութի դիմաց վճարը լինելու է Ուկրաինայի Անդրկարպատյան մարզը։ Այս մասին գրում է Tass-ը։
«Անկախ դրդապատճառներից, ժանրից և ենթատեքստից, Սլովակիայի կառավարության ղեկավարի հայտարարությունները, որոնք ուղղակիորեն ազդում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա, կտրականապես անընդունելի են և բացասաբար են անդրադառնում ուկրաինա-սլովակական հարաբերությունների բարեկամական և բարիդրացիական մթնոլորտի վրա», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Ուկրաինան Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչից պաշտոնական ներողություն է պահանջում՝ սխալ հայտարարությունների համար:
Այս կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել Սլովակիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մատուշ Կորբան։