Կառավարության 3-րդ միջոցառման շրջանակում վարկ վերցրած տնտեսվարողների հիմնական մասը չի հասցրել օգտվել 6 ամսյա արտոնյալ ժամանակահատվածից
«Անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային սխեմայի պայմանների մեջ, որովհետև տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ պայմաններից»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով կառավարության 2020 թվականի մարտի 26-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:
Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման երրորդ միջոցառմանը, որի ընթացքում շուրջ 800 տնտեսվարողներ վարկավորվել են մինչև 9 միլիարդ դրամի չափով:
Ըստ Քերոբյանի՝ տնտեսական ճգնաժամի երկարացմանը զուգընթաց է առաջացել ներկայացվող փոփոխության անհրաժեշտությունը:
Նա հավաստիացրեց, որ նախագիծը որևէ ազդեցություն բյուջեի վրա չունի, բայց էապես թեթևացնում է վարկի պայմանները և թույլ է տալիս, որ տնտեսվարողները ունենան ավելի անկաշկանդ աշխատելու հնարավորություն:
Նախագծով հնարավորություն է տրվում ծրագրի միջոցով վարկեր վերցրած տնտեսվարողներին, որոնք չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, օգտագործեն վարկի 6 ամսյա արտոնյալ պայմաններ ունենալու իրենց իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսօր իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Կառավարության այսօվա որոշմամբ Հայաստանի քաղաքացիների վարկային պատմությունները հասանելի կլինեն ԵԱՏՄ երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները