Երեք օր տևած քննարկումից հետո «Իմ քայլ»-ը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրի` չնայած թեկնածուների հանդեպ համակրանքին: Այս մասին այսօր ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով, այդ որոշումը ոչ մի կերպ կապված չէ թեկնածուների հետ, այլ գերագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իշխող ուժի վերաբերմունքի դրսևորումն է:
«Այս քայլով մենք ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը ոչ թե այն թեկնածուների հանդեպ, ում նկատմամբ մեծ հարքանք ենք տածում, այլ` պարոն Վարդազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում նրա գործունեության, ինչպես նաև նրա հայտարարությունների»,- ասաց Մակունցը։
Հիշեցնենք, որ երեք օր է՝ խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը։ Սակայն, իշխանական պատգամավորները երեք օրվա ընթացքում էլ, շեղվելով օրակարգից, քննարկում էին՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որտեղ նա ասել էր՝ դատավորները պետք է ցույց տան՝ իրենք հայրենիքի նվիրյալնե՞ր են, թե՞՝ «վնգստացող դատավորներ»։
Իշխանականների՝ օրակարգից շեղումը ընդունելի չէր անկախ պատգամավորներից Գևորգ Պետրոսյանի և Սոֆյա Հովսեփյանի համար։ Գևորգ Պետրոսյանը երեկ իշխանականներին հեգնեց, ասելով, որ մնում է ԲԴԽ նախագահին հարցնեն՝ ինչո՞ւ է աղմկում գետը։ Իսկ Սոֆյա Հովսեփյանն էլ նկատել էր՝ ինքը չի կարողանա ընտրություն կատարել, քանի որ թեկնածուներին ուղղված հարցեր չեն եղել, և իրենք չեն հասկանցել ճանաչել թեկնածուներին։ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ, իր ելույթում հստակ անդրադարձ էր կատարել իշխանական պատգամավորների հարցերին՝ ասելով, որ այդ ամենը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրավունք չունեն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նախագահի կնոջն այսօր հրավիրել են ՀՔԾ. 168.am
- Պատգամավորները այն մարդիկ չեն, որ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր. Սիմոնյան
- «Իմ քայլի» պատգամավորները դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
- Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքական պաշտոնյաների հետ մի քանի ժամով փակվում է իր աշխատասենյակում. Թովմասյան
- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն դոկտորականը պաշտպանել է ՌԴ նախագահին կից ակադեմիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին