Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ նահանջել իր ռուսաֆոբիայից․ Greek City Times
«Փաշինյանը պահպանում է հակառուսական դիրքորոշումը՝ չնայած Հայաստանի՝ Արևմուտքի կողմից լքմանը»,-այս մասին գրում է Greek City Times-ը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից «Իսկանդեր» հրթիռների «անարդյունավետության» մասին հայտարարությանը ու դրան հետևած զարգացումներին ու ռուսական լրատվամիջոցների և ռազմական փորձագետների կողմից Փաշինյանի մեկնաբանությունների ծաղրանքներին։
«Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը բացարձակ սուտ որակեց Փաշինյանի հայտարարությունը:
«Իսկանդեր» հրթիռի դիզայներներից մեկը՝ Վլադիմիր Կովալևը, հորդորեց ՀՀ վարչապետին հնարավորինս շուտ վերջ տալ իր անտեղյակությանը։
Խորհրդային Միությունից երկրի անկախացումից հետո Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասաց, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգի վերաբերյալ նման հայտարարություն անելու համար պետք է կա՛մ հիմար լինել, կա՛մ թշնամի»,-գրում է կայքը:
Նշվում է, որ ի վերջո, Փաշինյանը հետ կանգնեց «Իսկանդեր»-ի իր մեկնաբանություններից, նշելով, որ «պատշաճ կերպով տեղեկացված չի եղել «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի մասին, որին հաջորդեց Կրեմլի արձագանքը, որ իրենք բավարարված են հայտարարությամբ։
«Չնայած Փաշինյանը անընդհատ շեշտում էր, որ անցյալ տարվա պատերազմը «գոյատևման պայքար էր», բայց նա երբեք լիովին չի ներգրավվել պատերազմական գործողություններում, քանի որ չի հավաքագրել 200,000 պահեստազոր:
Փաստորեն, չնայած կառավարության և ռազմական պաշտոնյաները սփյուռքահայերին Արցախում կռվելու կոչ էին անում, կամավորների մեծ մասին միայն ցուցակագրեցին և երբեք չտեղափոխեցին Հայաստան:
Հունաստանի Հայ դատի հանձնախմբի առաջատար անդամ Հովիկ Քասապյանը նույնպես ասաց, որ անգամ շատ էթնիկ հույներ կամավոր էին գրել Արցախում կռվելու համար, բայց մերժվել են, քանի որ Հայաստանը չէր ցանկանում անհարմար դիվանագիտական իրավիճակում դնել Աթենքին:
«Գոյատևման ճակատամարտում» կարելի էր ակնկալել, որ բոլոր կամավորները կողջունվեն, ինչպես Սիրիայում քրդերի ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումները (YPG) ընդունեցին բոլոր օտարերկրացիներին իրենց շարքերը:
Փաշինյանը պաշտպանեց խիստ վիճահարույց հրադադարի անհրաժեշտությունը՝ պնդելով, որ Արցախը չուներ բավարար մարդկային ուժ՝ ադրբեջանական զինուժի դեմ պաշտպանվելու համար, բայց Հայաստանը նույնիսկ չի մոտեցել առկա բոլոր ռեսուրսներն օգտագործելուն»,-գրում է կայքը:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ձախողումից հետո հայ զինվորականները, ոստիկանությունը, մի քանի քաղաքապետեր և այլ բարձրաստիճան ու հայտնի պաշտոնյաներ պահանջում են նրա հրաժարականը։ Փաշինյանը իշխանության եկավ 2018-ին՝ լիբերալամետ- ԵՄ-ՆԱՏՕ հեղափոխության ֆոնին, նրա պաշտոնների նշանակվեցին ռուսաֆոբ միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորված ՀԿ-ների հետ ասոցացվողները:
«Արդյունավետորեն, Փաշինյանը հանրաճանաչություն ձեռք բերեց հակառուսական արշավի ֆոնին՝ ընդունելով Մերձբալթյան երկրների կողմից դեպի Արևմուտք ձգտելու և Մոսկվային մերժելու մեթոդները:
Այնուամենայնիվ, Հայաստանը Եվրամիության մեջ չէ և գտնվում է ծայրաստիճան վտանգավոր հարևանության մեջ, որը սեպված Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև, այլ ոչ թե Բալթյան երկրների նման Ֆինլանդիայի և Շվեդիայի»,-գրում է կայքը։
Հակառուսական օրակարգը հետապնդելու և դեպի Արևմուտք շարժվելու բոլոր ջանքերը զրոյացան այն բանից հետո, երբ թուրք-ադրբեջանական հարձակումը սկսվեց Լեռնային Ղարաբաղ, և Եվրամիությունը, Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն ամբողջովին անտարբեր եղան, և ի վերջո, Ռուսաստանն էր, որ վերջ տվեց հակամարտությանը։
Այնուամենայնիվ, ինչպես գրում է կայքը, իր սեփական անգործունակության պատճառով քաղաքական ձախողումը Փաշինյանը փորձեց Հայաստանի ռազմական ձախողումների մի մասը գցել Ռուսաստանի վրա՝ կեղծ պնդելով, որ «Իսկանդեր» համակարգը միայն 10% հաջողություն ունի:
«Սա ենթադրում է, որ չնայած Հայաստանը աղետալի կորուստ է ունեցել միայն մի քանի ամիս առաջ՝ Արևմուտքից ոչ մի աջակցություն չստանալուց հետո, Փաշինյանը շահագրգռված չէ վերջ դնելու իր երկրի արևմտյան լիբերալիզմի ճանապարհին և շարունակում է հարձակումները Մոսկվայի դեմ:
Հետպատերազմյան շրջանում հայերի մեծ մասը գիտակցեց, որ օլիգարխները, չնայած խնդիրներին, հաջողությամբ պաշտպանում էին Հայաստանի շահերը և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից և Թուրքիայից, ինչը Փաշինյանը աղետալիորեն ձախողեց։
Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմը գիտակցում է այս իրողությունը և նույնիսկ մտածում է ռուսերենը դե ֆակտո հանրապետությունում դարձնել պաշտոնական լեզու:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ նահանջել իր ռուսաֆոբիայից՝ չնայած հայ ժողովրդի կողմից նրա հրաժարականի պահանջին»,- գրում է Greek City Times-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է
- Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
- Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին հայտարարությունը
- «Իսկանդերի» անգործության մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Փաշինյանը եզրակացրել է՝ իրեն ճիշտ չի զեկուցվել
- Երևանում ներքաղաքական պայքարի վառելիքը «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններն էին․ ռուսական Առաջին ալիք
- Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Փաշինյանի հարցազրույցը «Իսկանդերի» հետ. Իսկանդարյան
- ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
- Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
- Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը
- Նիկոլին կապիտուլյացիայի ստորագրումից առաջ կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը և թիրախ ընտրվեց Շուշին․ Միքայել Մինասյան
- Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին․ Մ․ Հակոբյան
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
- Հայաստանի ձախողումն Արցախում որոշվեց Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությամբ․Greek City Times
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան