Օմար Մամոյան. Օրեր առաջ հայտնաբերվեց եզդի հերոսի մարմինը
Ջաբրայիլի անվախ եզդի Օմարը անմահացավ։ Գույժը հայտնում է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը։
«Օմար Շարոյի Մամոյան - 20-ամյա զինվորը իր կրտսեր եղբոր հետ ծառայում էր Վայքում։ Պատերազմի սկսման օրվանից մեկնում է առաջնագիծ՝ Ջաբրայիլում կենաց-մահու կռիվ տալու թշնամու դեմ։ Թշնամին սարսափում էր եզդի Օմարի ու նրա ծառայակից ընկերների խիզախությունից, մի քանի անգամ գրոհ են կազմակերպում՝ Ջաբրայիլը գրավելու, սակայն ետ են շպրտվում Օմարի ու նրա ընկերների կողմից։
Հոկտեմբերի 7-ին ահեղ մարտեր էին Ջաբրայիլում։ Թշնամու նպատակն էր գրավել Օմարի դիրքը։ Հոկտեմբերի 7-ից անհայտ կորած էր համարվում Օմար Մամոյանը։ Եվ միայն մի քանի օր առաջ հայտնաբերվեց եզդի հերոսի մարմինը։
03.03.2021թ.- այսօր Օմարը հանձնվեց մայր հողին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում կայացավ նրա հուղարկավորությունը։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Օմար Մամոյանի ընտանիքին ու բարեկամներին, ողջ եզդի ազգին։
Փառքդ հավերժ, խիզախ զինվոր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավդալյանը։
Ջաբրայիլի անվախ եզդի Օմարը անմահացավ Օմար Շարոյի Մամոյան - 20-ամյա զինվորը իր կրտսեր եղբոր հետ ծառայում էր Վայքում։...
Опубликовано Said Avdalyan Среда, 3 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի
- Եզդի Մակոյան Թեմուրը ևս բռնեց անմահության ճանապարհը
- «Պատերազմում անմահացավ եզդի հոգևորական Նորայր Մստոյանը»
- Հայրենիքի համար անմահացած եզդի զինվորի՝ Շավոյի մարմինը գտել են
- Ռազմի դաշտում զոհվել է եզդի զինծառայող Սամադ Սլոյանը
- Զենքը վայր չենք դնելու մինչև չհաղթենք․ Եզդիների հերթական ջոկատը մեկնում է առաջնագիծ
- Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատը Արցախի ճանապարհին է
- Մարտունիում անմահացավ եզդի Օթար Ամարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան