Գործադիրը միջամտում է տեղական ինքնակառավարմանը. Համայնքապետերը դիմել են ՍԴ
Հանրապետության չորս համայնքների գործող և նախկին համայնքապետեր դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարմանը միջամտող օրենքների դրույթների սահմանադրականությունը։
NEWS.am-ի փոխանցմամբ, դիմումատուներից երեքը ներկայացնում են հանրապետության խոշորացված՝ Դիլիջան, Տաշիր և Թումանյան համայնքները, իսկ մեկը՝ Արթիկ համայնքը։
Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանը և Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27–րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) և 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթների` 34–րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետի ( համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։
ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը NEWS.am–ին հայտնել է, որ Սահմանադրական դատարանը համատեղ դիմումը ստացել է փետրվարի 19-ին. ներկայումս այն նախնական ուսումնասիրության փուլում է։
Գործող և նախկին համայնքապետերի շահերը բարձր դատարանում ներկայացնում է փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
Վերջինիս պնդմամբ՝ օրենքների վիճարկվող դրույթները ակնհայտորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում