ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:26 04/03/2021 Հայաստան

«168 Ժամ». Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը


«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։ Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջևում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե ամբողջությամբ կազմաքանդված է։ Այն պահպանելու, ըստ էության, վերջին փորձն արել են Զինված ուժերը, որոնք, փաստորեն, պետությունն ու պետականությունը պաշտպանում են գործող իշխանությունից։ Սա, իհարկե, նոնսենս է, բայց որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանը պետք է զերծ լիներ պատմական ու քաղաքական նոնսենսներից։

Այո, Հայաստանում այսօր գործում է իշխանություն, որից, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, պետք է պաշտպանել պետությունն ու պետականությունը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատերազմ է հայտարարել պետությանը, և հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ պետությանը պատերազմ հայտարարած խմբակն իր պայքարը կառուցում է իրավական ու սահմանադրական ֆորմալիզմի վրա՝ հղում անելով Սահմանադրության այսինչ հոդվածին ու այնինչ օրենքի այնինչ պարբերությանը։

Շատերն ընկնում են Նիկոլ Փաշինյանի հյուսած այդ սարդոստայնը՝ մտնելով իրավական ու սահմանադրական բանավեճերի մեջ՝ այն, ինչ անհրաժեշտ է իշխանությանը։ Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը, բայց շատերն այսօր քննարկում են, թե Սահմանադրության հատկապես որ պարագրաֆի համաձայն կարձանագրվի պետության վախճանը։ Այսինքն՝ կա բովանդակության ու ձևի հակադրություն, մի կողմում՝ պետականության բովանդակությունն է, մյուս կողմում՝ դրա դեմ մղվող պատերազմի «սահմանադրականությունը»։

Բովանդակությունը՝ անկախ բոլոր թերություններից ու արատներից, այդուհանդերձ հայկական է ու հայկականությունն է, ձևը՝ ֆորմալիզմը, ստորակետի ճշտությամբ համընկնում է թուրքական հետախուզության իմպերատիվներին ու նպատակներին, որովհետև ֆորմալիզմի քողի տակ կատարվողի վերջնարդյունքը լինելու է հայկական պետականության կորուստը։

Այդ գործընթացը սկսվել է վաղուց, այսօր խաղարկվում է սոսկ վերջին արարը։ Պետության գոյության ամենակարևոր երաշխիքներից մեկը՝ քաղաքացիականությունը, վերացվել է շատ ավելի վաղ, այսօր մնացել են այն քիչ թվով ինստիտուտները, որոնք դեռևս պայքարում են պետության պահպանման համար։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաև բանակի դեմ պայքարում, ապա պետության քայքայումն ավելի արագանալու է։ Շատերի համար, սակայն, կարևոր է ոչ թե՝ այդ փաստն ինքնին, այլ այն, որ դա տեղի ունենա բացառապես «օրենքի ու սահմանադրականության շրջանակներում»։ Հիրավի բացառիկ իրավական պետություն է Հայաստանը։ Առայժմ պետություն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հրդեհ Գյումրիում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:57
Բագրատ Սրբազանը վաղն ուղիղ եթեր կունենա
«Վաղը առավոտյան 11:00-ին ուղիղ եթեր կունենանք»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Բագրատ Սրբազանը։  Այլ մանրամասներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում մասնակցում է  ՔՊ խմբակցության քննարկմանը։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել,թե ի՞նչ հարցեր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}