Աջակցության ծրագրով նախատեսված 250 միլիոն դրամ վարկից տուրիստական ընկերությունները վերցրել են միայն 36 միլիոնը.Վահան Քերոբյան
«Ընտրված ընկերությունների շրջանակը բավականին նեղ է եղել, և նախատեսված 250 միլիոն դրամ օժանդակության ծրագրից ընդամենը մոտ 36 միլիոնն է տրվել շահառուներին»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստում զեկուցելով կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծը:
Ներկայացնելով, որ խոսքը գնում է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցման նախագծին՝ նախարարը հայտնեց, որ մի փոքր ընդլայնվում է վարկառուների շրջանակը՝ ընդգրկելով նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին:
Քերոբյանը հիմնավորեց, որ վերջիններս նույնպես ընդգրկվում են ծրագրում, քանի որ նրանք տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են համարվում:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ շտկումներ են իրականացվել նաև գրանցման և ընկերությունների գործունեության ծավալման ժամանակահատվածի մասով:
Նիկոլ Փաշինյանը փարձեց պարզաբանել, թե ինչու նախատաեսված 250 մլն դրամից ոլորտի տնտեսվարողներն օգտագործել են միայն 36 մլն-ից՝ շեշտելով, որ ծրագրի նախորդ կարգավորումներով մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարողանում օգտվել ծրագրից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության 3-րդ միջոցառման շրջանակում վարկ վերցրած տնտեսվարողների հիմնական մասը չի հասցրել օգտվել 6 ամսյա արտոնյալ ժամանակահատվածից
- Մենք այսօր իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Կառավարության այսօվա որոշմամբ Հայաստանի քաղաքացիների վարկային պատմությունները հասանելի կլինեն ԵԱՏՄ երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան