AstraZeneca-ն` Ֆրանսիայում ու Հայաստանում
Ֆրանսիայում 65-ից բարձր տարիք ունեցող այն անձինք, որոնք ունեն այլ հիվանդություններ, կարող են ստանալ քովիդ հիվանդության դեմ AstraZeneca պատվաստանյութը: Երբ այս պատվաստանյութը հաստատում ստացավ Եվրոպական միության կողմից, Ֆրանսիան իրավունք տվեց, որ այն օգտագործվեր միայն 65-ից ցածր տարիք ունեցող անձանց դեպքում, քանի որ վաղ փորձարկումները ցույց էին տվել, որ 65-ից բարձր տարիք ունեցողների դեպքում այն չի արձանագրում բարձր արդյունավետություն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչ վերաբերում է երկրում իրականացվող խիստ սահմանափակումներին, իշխանությունները հայտնում են, որ դրանք, այդ թվում գիշերային պարետային ժամը շարունակվելու են ևս չորսից վեց շաբաթ: Ֆրանսիայում, բացի պարետային ժամը, փակ են բարերը, ռեստորաններն ու թանգարանները:
Կորոնավիրուսի 3 միլիոն 761 հազար վարակվածության թվով Ֆրանսիան աշխարհում զբաղեցնում է վեցերորդ բացասական տեղը: Այստեղ այս հիվանդությանը զոհ է գնացել մոտ 86900 մարդ:
Վերադառնալով պատվաստանյութերին, հիշեցնենք, որ մասնագիտական հանձնաժողովը Հայաստանում հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։ Հայաստանում պատվաստումները կսկսվեն մարտ ամսից: Բայց Sputnik V-ով արդեն իսկ փոքրաթիվ պատվաստումներ կատարվել են:
Ինչպես հայ մասնագետներն են ասում, AstraZeneca-ն և Sputnik V-ն ավելի նախընտրելի են Հայաստանում, քանի որ ի տարբերություն Moderna-ի ու Pfizer-ի պատվաստանյութերի, դրանք չեն պահանջում պահպանման ու տեղափոխման համար հատուկ պայմաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան