Եվրամիությունը սկսել է Sputnik V պատվաստանյութի հետազոտությունը
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման հետազոտությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF): Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մեծահասակների մոտ լաբորատոր և կլինիկական հետազոտությունների արդյունքները:
«EMA-ն կգնահատի Sputnik V պատվաստանյութի ԵՄ ստանդարտներին համապատասխանելիությունը` արդյունավետության, անվտանգության և որակի առումով»,-հայտնել են հիմնադրամից:
Նշենք, որ Sputnik V-ը կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցն արդեն գրանցվել է 42 երկրի կողմից, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում է 1,1 միլիարդը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են Sputnik V-ի համատեղ արտադրության շուրջ
- Հայաստանը հավանություն է տվել ռուսական «Sputnik V»-ով պատվաստմանը
- Արգենտինայում սկսվում է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստումը
- «Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա
- Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տվել ավելի քան 95% արդյունավետություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին