Վազգեն Մանուկյան. Սովորական քաղաքական հետապնդում է
«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»,- Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ ցուցմունք չի տվել, ոչ մի հարցի չի պատասխանել:
Հարցին՝ փետրվարի 20-ի հանրահավաքում հնչած ո՞ր խոսքերն էին առաջացրել իրավապահների հետաքրքրությունը, Վ. Մանուկյանն ասաց. «Բազմաթիվ խոսքեր կային, նաև պլան Ա-ն ու պլան Բ-ն…
Կայծակնային արագությամբ կանչեցին Քննչական կոմիտե»:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
- Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր նպատակն է թուլացնեն Հայրենիքի փրկության շարժումը. Մկրտչյան
- Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն Փաշինյանին հեռացնելու պայքարը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան