Սոթքի հանքավայրի 300 աշխատակից կրճատման փաստի առաջ է, ծայրահեղ միջոցների են ուզում դիմել. Թովմասյան
«Պատերազմից հետո Սոթքի հանքավայրի աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը»,- խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, այսօր մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, որոնցից մոտ 100-ն արդեն կրճատվել են, մնացածի կրճատումն էլ ընթացքի մեջ է։
«Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիքներ մնալու են առանց աշխատանքի, իսկ սոցիալական այս ծայրահեղ պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդիր է։ Այդ մարդիկ ցանկանում են ծայրահեղ միջոցների դիմել»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր իր հետ բազմաթիվ վարդենիսցիներ են կապ հաստատել, և ասել են, որ մտադրություն ունեն փակելու երկաթգիծն ու այդ եղանակով իրենց բողոքը հայտնելու։
«Այդ երկաթգծով է տեղափոխվում հանքանյութը դեպի Արարատ։ Քաղաքացիներն այլ ակցիաներ էլ են ուզում իրականացնել։ Որպեսզի բանը դրան չհասնի, գուցե իմ հայտարարությունն օգնի, որ Կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի և աջակցություն ցուցաբերի։ Կարծում եմ, որ սա հրատապ հարց է, և պետք է մարդկանց այլընտրանք առաջարկվի»,- կարծիք հայտնեց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը, ի դեմս բրիտանական ընկերության, գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու հանքը. Թագուհի Թովմասյան
- Սոթքի հանքավայրի 268 աշխատակից ոչ վճարովի պարապուրդում է, նրանց հետագա ճակատագիրն անորոշ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան