«Բալիջա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացրել են 128 ական և տարբեր տրամաչափի հրետանային արկ
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքները Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտնագ առարկաների ոչնչացման ուղղությամբ:
Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախորդ օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացրել են 128 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողություններին ահմապատասխանող անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ :
Ամեն օր ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող է ներգրավված է պայթյուցիկ առարկաների չեզոքացման աշխատանքներում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք
- ՌԴ-ն սակրավորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ