Նշանառության տակ պոտենցիալ հանցագործներն էին․ իմքայլականը՝ դիպուկահարների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ երեկ ԱԺ շենքում տեղակայված դիպուկահարների նշանառության տակ ոչ թե ժողովուրդն էր, այլ՝ պոտենցիալ հանցագործներն էին։
«Կան անվտանգության տրիվիալ միջոցներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը, որ դա ուժի ցուցադրում էր, Հայկ Գևորգյանը արձագանքեց. «Դուք պատկերացում չունեք ո՛չ ժողովրդավարության, ո՛չ ազատության մասին»։
Իսկ թե ինչո՞ւ են զոդել ԱԺ դարպասները, երբ Նիկոլ Փաշինյանն առաջ հայտարարում էր, որ այդ այգին քաղաքացիներինն է, Հայկ Գևորգյանը պատասխանեց, որ պետք է հիշել, թե ամիսներ առաջ ինչ է իրականացվել ԱԺ նախագահի դեմ «մի խումբ հանցագործների» կողմից։
«Չեք հիշո՞ւմ։ Մահափորձ եղավ։ Ո՞ւր են այդ մահափորձ իրականացնողները, ազատության մեջ, ազատ շրջում են քաղաքում»,- ասաց նա։
Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց, նա շտապ մտավ իր աշխատասենյակ և դուռը փակեց լրագրողների առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետ. Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում
- Մենք չենք տեսել դիպուկահարներ․ փոխոստիկանապետ
- Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում․ Ա․ Աշոտյան
- «Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
- Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին