Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հետ
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պն-ից։
Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա պլանային միջոցառումները։
ՀՀ պաշտպանության նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։