Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
Արա Սաղաթելյանի նկատմամբ կատարվողին այլ գնահատական տալ չի կարելի, քան քաղաքական տեռոր ու անբանություն։ Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ ներկայացնելով իր դիրքորոշումը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու նրան անազատության մեջ պահելուն։
«Էս ամեն ինչից կան նաև ածանցյալներ։ Օրինակ, ԱԱԾ-ն ինչքան կարող է խայտառակ լինել։ Այսօր ինչ պիտակներ ասես այդ հիմնարկին կպցնում են, օրինակ ասում են ԱԱԾ-ն դարձել է Գագիկ Սողոմոնյանի անվան թիվ մեկ միջնկարգ դպրոցը։ Սա անթույլատրելի է»,-ԱԱԾ հեղինակության վերաբերյալ իր մտահոգությունն արտահայտեց Վահե Հակոբյանը։
Նա վստահաբար պնդում է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը կարելի են, նույն հաջողությամբ նրան կարող են մեղադրել Տրոցկու սպանության համար։
«Նրանք այնքան անբան ու ոչ պրոֆեսիոնալ են, որ տարրական բաներ չեն հասկանում։ Նրանք չեն պատկերաղնում Արիկ Սաղաթելյանի մակարդակը։ Մեղադրում են մի մարդու ֆեյքի էջ քշելու համար, ով բացարձակպես այլ մակարդակի վրա է»,-ասաց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:
Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:
Արա Սաղաթելյանին մեղադրում են ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:
Արա Սաղաթելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու դատարանի որոշումը կայացվել է քաղաքական ճնշման ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ
- Հաշված ժամերի ընթացքում 1500 մարդ միացել է քաղբանտարկյալ Սաղաթելյանին անհապաղ ազատ արձակելու ստորագրահավաքին
- «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
- Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
- Ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
- Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
- Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Գեղամ Մանուկյանը՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին. Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն
- «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»
- Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Փաշինյանի հարցազրույցը «Իսկանդերի» հետ. Իսկանդարյան
- Strana. Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանը․ նրա համախոհները խոսում են սարքված գործի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան