Սալամանկա ռազմական նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համերգները Երևանում
Սեպտեմբերի 13-ին Երևան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության Սալամանկա նվագախումբը և բրիտանական բանակի շեփորահարները: Զինվորոկան երաժիշտներն Երևանում հանդես են գալու երեք բացօթյա համերգով և այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
ՀՀ-ում Միացյալ Թագավորության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգ-ներկայացումները տեղի կունենան. սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսջյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15- ին՝ Ազատության հրապարակում, իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենաՀանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ:
Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակիմասնակացությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ:
Այցելությունը կազմակերպում են ՄԹ Պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, Հայաստանի Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Բոլոր համերգների սկիզբը ժամը 18:00-ին է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին