«Իմ քայլի» պատգամավորը գումար է վերցրել հարցեր կարգավորելու համար․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր զանգ եմ ստացել քրեակատարողական հիմնարկից։ Ազատազրկված մի տիկին (անունը չեմ նշում) հայտնեց, որ իր սկեսրոջ եղբոր որդին, որն Իմ քայլը պատգամավորական խմբակցությունից է, գումար է վերցրել հարցեր կարգավորելու համար, սակայն մի քանի ամիս է ձգձգում է ու գումարն էլ չի վերադարձնում։ Հատուկ պատգամավորի անունը չեմ տալիս։
Ուղղակի կառաջարկեի գումարը վերադարձնել կամ էլ իր ստանձնած պարտավորությունը կատարել, ամոթ է։ Ի վերջո ազգականի մասին է խոսքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին