Միքայել Մինասյան. Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է
«Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է։ Նիկոլի պայքարի նպատակը՝ սեփական իշխանության պահպանումն է։ Հենց այստեղ է ուրվագծվում մոտեցումների տարբերությունը՝ Նիկոլի համար կարևոր է ամեն ինչ քանդելը, ընդդիմության համար՝ կործանումից հնարավորինս շատ բան փրկելը»,-Տելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Ըստ նրա, դժբախտությունն այն է, որ պետական ինստիտուտները կործանումից փրկելով՝ մենք չենք կանխում կազմաքանդումը, այլ ընդամենը դանդաղեցնում ենք այն. «Եվ դա գիտակցելու համար մենք պարզապես պետք է համեմատենք, թե ինչ ենք ունեցել նոյեմբերի 10-ին, և ինչ ունենք հիմա»։
«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ։ Նրան ոչինչ չէր սահմանափակում։ Կորուստները նրան չէին հուզում։ Նաև՝ նոյեմբերի 9-ից հետո ողջ ընթացքում Նիկոլն ամենաթույլն էր ընդամենը 10-ին, 11-ին և 12-ին, երբ նա ողնուղեղով զգում էր, որ մի քիչ էլ և իրեն կկախեն լապտերի սյանը։
Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին։ Դե, կամ էլ չմոռանան»,- գրել է նա
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ
- Այս անգամ Նիկոլը վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
- Միքայել Մինասյան. Նիկոլի մղձավանջը շարունակվելու է
- Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան