Ռոբերտ Քոչարյանը կարծում է` իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ պատերազմի օրերին դեպի Մոսկվա նախատեսած իր այցը, որի ժամանակ պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեր, հայաստանյան գործող իշխանությունները հատուկ են վիժեցրել։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Քոչարյանին քննչական մարմինը վերադարձրել է անձնագիրը, քանի որ նա պիտի գնար Ռուսաստան` պատերազմի օրերին օգնության տրամադրման հարցերը քննարկելու համար։ Սակայն դրան հաջորդեց հայտարարությունը, որ Քոչարյանի` Մոսկվա այցը չեղարկվել է, քանի որ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել։
«Ըստ էության, շատ մութ պատմություն էր իմ թեստի պատասխանին առնչվող դեպքը։ Ես մի օր կպատմեմ այդ մասին, բայց միայն իշխանափոխությունից հետո։ Ես չեմ ուզում վատ դրության մեջ դնել մարդկանց, որոնք ինձ մանրամասներ են հայտնել այդ մասին։ Սակայն հարցն այն է, որ կորոնավիրուսի թեստից հետո ես հակամարմինների թեստ հանձնեցի, որի պատասխանը բացասական էր»,–պատմեց Քոչարյանը։
Հաշվի առնելով այդ հանգամանքը` Քոչարյանը հիմնավոր կասկածներ ունի, որ իրականում իրեն ուղղակի թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան։
Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ շփումներ չի ունեցել, սակայն նա հնարավորություն ունեցել է իրավիճակի վերաբերյալ իր նկատառումներն ու դիրքորոշումը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ 2020–ի հոկտեմբերի 30-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են Մոսկվա մեկնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ռուսական էլիտայի հետ քննարկելու համար։
Ըստ Գևորգյանի` Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել էր առաջարկությանը։
Նույն օրը, սակայն, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։
Հարակից հրապարակումներ`
- «Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե Քոչարյանն իշխանության գա
- ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
- Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»
- Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան