Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին է հայտնաբերվել
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Ոստիկանությունից հայտնում են, որ թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ են եղել, պարկն էլ թաղված։
Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, թե ում համար էր թմրամիջոցները բերվել։ Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերել ու ՔՈԳՎ բերման են ենթարկել չորս անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։ Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։